ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով այսօր նշանակվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչները:
Մինչև 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը, իսկ մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վարազդատ Ավետիսյանը:
Ավետիսյանն այս պաշտոնում կփոխարինի «Ուլիսի» մարզիչ Սևադա Արզումանյանին: