«Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային սկիզբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ստեղծել են Գեորգի Վանյանի պաշտպանության Հասարակական անվտանգության խորհուրդ: Նախաձեռնությունը կոչված է ծավալելու իրավապաշտպան գործունեություն և անցկացնել քաղաքացիական ակցիաներ:
Խորհուրդը բողոքում է իրավապաշտպան Գեորգի Վանյանի գործունեությունը կանխելուն ուղղված շարունակաբար ընթացող անօրինական գործողությունների դեմ. «Գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը` հայտարարում ենք, որ կիրառելու ենք բոլոր հնարավոր մեխանիզմները և պատրաստ ենք անել ամեն հնարավորը` նրա անվտանգությունն ապահովելու համար»:
Խորհրդի անդամ դառնալու և դրա գործունեությանը մասնակցություն ցուցաբերելու համար կարելի է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով: Իսկ դիմումի տակ ստորագրելու համար պետք է նշել ազգանունը, աշխատանքի ոլորտը և երկիրը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հայաստանցի իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը, վրացի լրագրող Իրակլի Չիխլաձեն, ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանը, հաղորդակցության գծով մենեջեր Իրինա Ավետյանը (Շվեդիա):