Լիտվայի` ԵԱՀԿ-ում համանախագահության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակամարտությունների կարգավորմանը, Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրատդկեի (ԱՄՆ), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պապովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի արտաքին գործերի նախարար Աուդրոնուս Աժուբալիսը:
Հանդիպման ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամրապնդել ԵԱՀԿ-ի քարտուղարության դերը և առաքելությունը հակամարտությունների կարգավորման ողջ ընթացքում: Երկխոսության ընթացքում քննարկվել են դեկտմեբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների արդյունքները: