Դեկտեմբերի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին:
Կոնգրեսի մամուլի ծառայության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: