Վալերի Միլաձեն հրաժարվել է երգ ձայնագրել Ֆիլիպ Կիրկորովի հետ, ով «Ոսկե գրամոֆոն» երաժշտական մրցանակբաշխության նկարահանումների ժամանակ ծեծի էր ենթարկել ռուսաստանյան Առաջին ալիքի ռեժիսոր Մարինա Յաբլոկովային:
«Մելաձե-Կիրկորով-Բիլան. եռյակը պատրաստվում էր համատեղ երգ ձայնագրել, որը պետք է եթեր հեռարձակվեր Ամանորի գիշերը: Սակայն Մելաձեի հրաժարվելուց հետո նկարահանումները խափանվել են:
«Մենք որտե՞ղ ենք գտնվում` կենդանաբանական այգում, թե` ջունգլիներում: Ովքե՞ր ենք մենք, որ նման կերպ հարաբերություններ պարզենք: Մարինան Կիրկորովից երկու անգամ փոքր է, ինչպես կարելի է նրա վրա ձեռք բարձրացնել», – ասել է Մելաձեն: