Մոսկվայում դեկտեմբերի 12-ին հանրահավաք է անցկացվելու, որի մասնակիցները պահանջելու են կառավարության հրաժարականը` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:
«Հինգ պահանջների կոմիտե» ընդդիմադիր ուժի պաշտոնական կայքի փոխանցմամաբ` կազմակերպիչները հանրահավաքի անցկացման հարցը համաձայնեցրել են Մոսկվայի քաղաքապետարանի հետ:
Ընդդիմադիրները պահանջում են Պետդումայի և Դաշնային Խորհրդի կազմալուծումը, արտահերթ ընտրություններ, հատուկ ծառայությունների արմատական վերակափոխում:
«Հինգ պահանջների կոմիտեին» անդամակցում են 17 ընդդիմադիր և իրավապաշտպան շարժումներ: