Ռուսաստանի իշխանությունները ստիպված կլինեն երկխոսել Թբիլիսիի հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, գրում է Грузия online-ը:
Վաշաձեի խոսքով` Ռուսաստանն ամեն տեղ բախվում է վրացական հարցի հետ:
«Սա խոսում է Ռուսաստանի վրա գոյություն ունեցող միջազգային ճնշման մասին: Սրանք սին խոսքեր չեն, նա ստիպված է լինելու բանակցության սեղանի շուրջ նստել»,- նշել է արտգործնախարարը:
Վաշաձեն ասել է նաև, որ բանակցությունները կարող են ընթանալ թե անմիջականորեն, թե միջնորդ երկրի միջոցով, որի դերում այս պահին Շվեյցարիան է:
«Ձևաչափն ու մասնակցիների քանակը մեզ չի մտահոգում»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
Նրա խոսքով` այս բանակացությունները «Ռուսաստանը ստիպված է լինելու ավելի վաղ սկսել, քան սպասվում է»: