Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ 2018 թվականի Աշխարհի գավաթի հանդիպումները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում չեն անցկիացվի, հաղորդում է Советский спорт-ը:
Նշենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ավելի վաղ առաջարկել էր «որոշ խաղեր» անցկացնել Գրոզնիի մարզադաշտում:
Ֆուրսենկոյի խոսքով` արդեն ընդունված են այն քաղաքների հայտերը, որտեղ հնարավոր է անցկացվել խաղերը: Ընտրված քաղաքների թիվը կարող է կրճատվել, բայց ոչ երբեք ընդլայնվել:
Այն քաղաքները, որտեղ անցկացվելու են 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, վերջնական կորոշվեն 2012 թվականին:
Քաղաքները որոշելու են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները: Այս պահին 13 քաղաք է հավակնում դառնալ 2018-ի խաղերի անցկացման վայր` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ, Կազան, Կրասնոդար, Նիժնի Նովգորոդ, Ռոստով, Սամարա, Սարանսկ, Վոլգոգրադ, Յարոսլավլ և Եկատերինբուրգ: