Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը որոշել է ներողություն խնդրել «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության ռեժիսոր Մարինա Յաբլոկովայից: Այս մասին նա հայատարարել է իր սեփական կայքում դեկտեմբերի 7-ին:
«Ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել Մարինա Յաբլոկովայից: Ցավում եմ կատարվածի համար»,-գրել է երգիչը: Կիրկորովն իր արարքը բացատրել է «լուրջ հիվանդությամբ»` հավելելով, որ տարվա մեջ երկու անգամ նմանատիպ նոպաներ է ունենում: Նա ընդգծել է, որ ուղղակի սարսափի մեջ է իր արարքից: Նա գտնում է, որ պահը հասունացել է լուրջ բուժում սկսելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յաբլոկովան հրաժարվել է խաղաղ կերպով հարթել հարաբերությունները Կիրկորովի հետ, որին նա մեղադրում է «Ոսկե գրամոֆոն» հանդիսության փորձի ժամանակ իրեն վիրավորանքներ հասցնելու և ծեծի ենթարկելու մեջ:
Ռեժիսորը մտադիր է դատական գործ հարուցել երգչի նկատմամբ: Դեկտեմբերի 7-ին լուրեր են տարածվել այն մասին, որ Մոսկվայի քրեական հետախուզությունը ստուգում է Յաբլոկովայի խոսքերի իսկությունը: