Օրաթերթի տեղեկություններով, այսօր Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանը ԱԺ քվոտայով կնշանակվի Սահմանադրական դատարանի անդամ:
Այդ տեղը թափուր էր մնացել Ռաֆայել Պապայանի մահվանից հետո: Նախատեսվում է, որ Աշոտ Խաչատրյանը կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ և կներկայացնի ՍԴ-ում իր աշխատանքային ծրագիրը: Իսկ հաջորդ թափուր տեղը Սերժ Սարգսյանի քվոտայով կզբաղեցնի Արևիկ Պետրոսյանը: