Ադրբեջանը չի ընդունել Թբիլիսիի առաջարկը տրամադրել իրենց Դավիթ Գարեջի համալիրը և դրա փոխարեն վերցնել սահմանամերձ այլ տարածք:
«Կախետի» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` վրացական կողմը առաջարկում էր սահմանը Ուդաբնո լեռից ավելի հարավ տեղափոխել:
«Օնլայն Վրաստան»-ը տեղեկացնում է, որ հնամյա վրացական մշակութային և կրոնական հուշարձանը համարվում է վրաց-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված աշխատանքների ձգձգման առանցքային հարցը:
Դավիթ Գարեջի յուրօրինակ համալիրը ձգվում է Գարեջի լեռան հարակից կիսաանապատային տարածքով գրեթե 25 կմ երկարությամբ: Վանքի համալիրը հիմնադրվել է 6-րդ դարում` սուրբ Դավիթ Գարեջի կողմից:
Ներկայումս համալիրի մի հատվածը գտնվում է Ադրբեջանի տարածքում: