Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի կողմից նահանջներ է արձանագրել Աստանայում, սակայն ընդդիմության կողմից դադարն արդեն տրվել է և իշխանություններն հնարավորություն ունեին պաշտպանել Հայաստանի և ԼՂՀ պետական շահերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Բայց եթե իշխանությունն անընդունակ է դա անելու, ապա անհասկանալի է, թե ինչու մենք պետք է ինչ-որ դադարներ տանք», – պատասխանելով նոր դադար տալու հնարավորության մասին հարցին` ասել է ընդդիմադիր գործիչը:
Կոնգրեսի համակարգողը կարծում է, որ դադարն իմաստ ունի տալ պատասխանատու իշխանություններին, որոնք «ավելի շատ մտահոգված չեն սեփական իշխանությունը պահելու խնդրով»:
Իշխանության պահվածքը ցույց է տալիս հակառակը, նշել է Զուրաբյանը:
«Մենք պարտավոր էինք որպես պատասխանատու քաղաքական ուժ նման քայլի դիմել, իշխանություններն էլ պարտավոր էին այդ հնարավորությունից օգտվել», – հայտարարել է ՀԱԿ համակարգողը:
Նա նշել է, որ իշխանությունն իր գործը չարեց, հակառակը` արեց ամենինչ հանուն սեփական իշխանության ամրապնդման:
«Անգամ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացնելով և Ղարաբաղի բանակցություներում նահանջներ արձանագրելով», – եզրափակել է Զուրաբյանը: