Home / Armenia / Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է այսօր խաղադաշտ դուրս գալ

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է այսօր խաղադաշտ դուրս գալ

Ուկրաինական «Շախտյորի» 23 ֆուտբոլիստներ պատրաստ են մասնակցել այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը պորտուգալական «Բրագայի» հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ուկրաինական ակումբի մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն: Նա նշել է, որ իր թիմի կազմում բացակայում է բրազիլացի Ֆերնանդինյոն, ով մեկնել է Բրազիլիա վերականգնվելու վնասվածքից հետո, բացի այդ, թեթև վնասվածքներ ունեն Մորենոն, Վիցենեցը և Չիժովը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է Լուչեսկուից, թե արդյոք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հասցրել է օպտիմալ վիճակի հասնել և որքան մեծ է նրա` խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը «Բրագայի» հետ խաղում:

«Ես ասացի` 23 ֆուտբոլիստ պատրաստվում են խաղին, և նրանց թվում է Հենրիխ Մխիթարյանը: Իսկ հետո կորոշենք` ինչ անենք», – ասել է Լուչեսկուն: