Home / Армения / Չիլիի բանտում ավելի քան 80 մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Չիլիի բանտում ավելի քան 80 մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Չիլիի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 81 բանտարկյալ է մահացել, հայտնում է AFP գործակալությունը: Պաշտոնական տվյալներով` բանտարկյալները մահացել են` խեղդվելով կրակի ծխից:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյի «Սան Միգել» բանտի երրորդ հարկում: Բանտից 200 մարդ է տեղահանվել: Բանտի տարածքում այժմ աշխատում են փրկարարական խմբերը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ բանտում 2900 բանտարկյալ կա: