Չինաստանում այսուհետ հանձնելու են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Կոնֆուցիոսի անունը կրող մրցանակը Պեկինի պատասխանն է Նոբելյան կոմիտեին, որը որոշել էր Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհել իրավապաշտպան Լյու Սյաոբոյին: Այդ որոշումը զայրացրել է Չինաստանի իշխանություններին:
Կոնֆուցիոսի անվան մրցանակի հանձնումը տեղի կունենա հինգշաբթի Պեկինում: Կազմակերպիչները վստահություն են հայտնում, որ Չինաստանում կազմակերպվելիք հանդիսավոր արարողությունը ստվերում կթողնի հաջորդ օրը Օսլոյում կայանալիք Նոբելյան կոմիտեի մրցանակաբաշխությունը:
Կոնֆուցիոսի անվան մրցանակի դափնեկիրն արդեն հայտնի է: Մրցանակը կշնորհվի Թայվանի նախկին նախագահ Լիին Չանին, ով Չինաստան այցելած թայվանյան առաջին քաղաքական գործիչն է:
Նշենք, որ Լյու Սյոբոյին մրցանակ հանձնելու գաղափարի դեմ բողոք են հայտնել Ռուսաստանը, Ուկրաինան, Վենեսուելան և ևս 15 երկիր` խոստովանելով, որ Լյու Սյաբոյի իրավապաշտպան գործունեությունը Չինաստանի ներքին խնդիրը: