Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 7-ի երեկոյան հաստատել է Հայաստանում, Բրազիլիայում և Մեքսիկայում իր դեսպաններին:
Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված ազգային-ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Թենգիզ Շարմանաշվիլիի թեկնածությունը պաշտպանել են 91 հոգի:
Եվս 8 երկրներում Վրաստանը ներկայացնող դեսպանների անունները կհաստատվեն ուրբաթ օրը: Ադրբեջանում այս պաշտոնի համար հավակնում է Թեյմուրազ Շարաշենիձեն, ով աշխատել է Ստամբուլում որպես գլխավոր հյուպատոս: