Home / Հայաստան / «168 ժամ». Գագիկ Ծառուկյանից էլ են պահանջել

«168 ժամ». Գագիկ Ծառուկյանից էլ են պահանջել

Օրաթերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պայման է դրել կողմնորոշվել` Ամանորյա տոներից հետո անպայման հայտարարել, թե 2013 թ. նախագահական ընտրություններում ում թեկանծությունն է պաշտպանելու ԲՀԿ-ն:

Հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը նման տեղեկություններ չունի: Իսկ վերջնաժամկետը Ծառուկյանին նման խիստ ձևով է ներկայացվել, քանի որ իշխանությունները համոզված չեն, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Ս. Սարգսյանին և չի ունենա սեփական թեկնածուն: Հատկապես, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններում իրենք պայքարելու են, որպեսզի ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը: Մեր տեղեկություններով, այս օրերին ԲՀԿ ղեկավարը փորձում է մեկ տարով երկարաձգել Սերժ Սարգսյանին պատասխանելու ժամկետը, որպեսզի նախագահի սեփական թեկնածու ունենալու դեպքում խորհրդարանական ընտրություների նախաշեմին դուրս գան կոալիցիայից, ու այդ քայլով շահի ընտրողների համակրանքը: Կոալիցիայից ավելի շուտ դուրս գալու դեպքում այդ քայլն ընտրությունների ժամանակ չի ունենա նույն էֆեկտը: Ի դեպ, մեկ այլ աղբյուրի հավաստմամբ` օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը: Զրույցի հետ կապված մանրամասներ առայժմ հայտնի չեն: