Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Փաստորեն, այսօր առավոտյան մամուլում տարածված լուրերն իրենց հաստատումը գտան պաշտոնական աղբյուրներից: Նշենք, որ այս պաշտոնին նշանակելու իրավասությունը ՀՀ նախագահինն է:
Երկու օրվա ընթացքում սա բարձրաստիճան չինովնիկի երկրորդ աղմկահարույց հեռացումն է. երեկ հրաժարական էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: