Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղեկալ Տարոն Մարգարյանի 2010թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
Այդ օրը Երևանի ավագանին կքննարկի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու հարցը: