Վերջին 24 տարիների ընթացքում ձյան ամենաառատ տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դեկտեմբերի 8-ին իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են Էյֆելյան աշտարակը:
Փարիզի օդանակավակայաններում տասնյակ չվերթներ հետաձգվել են, հազարավոր ուղևորներ ստիպված են եղել մնալ երկրում: Իսկ Փարիզ տանող ճանապարհներին հսկայական խցանումներ են առաջացել, տեղեկացնում են արևմտյան ԶԼՄ-ները: