Այսօր Ստամբուլի ժամանակակից արվեստի «Istanbul Modern» թանգարանում «Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես է բացվել:
Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, այս տարվա նոյեմբերին «Ստամբուլը 2010թ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նույն անունով գիրք է հրատարակվել:
Ցուցահանդեսի համադրողն է ճարտարապետ Հասան Կուրույազիչին: Կազմակերպիչները ցանկանում են ընդգծել այն հայ ճարտարապետների դերը, ում անուններն այժմ հաճախ չեն հիշատակվում, բայց ովքեր 19-րդ և 20-րդ դարում նշանակալի ավանդ են ունեցել քաղաքի ճարտարապետական ոճի կերտման գործում:
Ցուցահանդեսը բաց է լինելու այցելուների համար մինչև 2011 թվականի հունվարի 2-ը: