Հայաստանի Ազգային ժողովում այսօր չընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը. պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց սատարել այն:
Օրինագծին կողմ քվեարկեցին միայն «Ժառանգության» և «Դաշնակցության» 13 ներկայացուցիչներ: Կոալիցիոն քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը: