«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այլ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, ով «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հայաստանյան գրասենյակի հիմնադիրն է, մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետրությունում կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը:
«Մյուս տարվանից այս մրցանակը կշնորհվի յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին այն անձանց, ովքեր արժանացել են և որոշակի ներդրում են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Այդ մրցանակի ձևի, բովանդակության վերաբերյալ նախապես կտեղեկացնեք ԶԼՄ-ների միջոցով, այն կտարածենք և արդեն կկարողնանք իրականացնել այս նախաձեռնությունը»,- ասել է Սոնա Այվազյանը: