Այսօր «Էրեբունի» ՔԿՀ-ից վաղաժամկետ ազատ է արձակվել քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանը: Նա կրել է իր պատժի 1/3-ը:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Գևորգյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2-րդ մասով` (ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելն ու պահելը) և 238 հոդվածի հատկանիշներով` (զենք զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը):
Epress.am-ի հետ զրույցում «Քաղբանտարկյալների և հալածյալների կոմիտե»-ի համակարգող Վարդան Հարությունյանն ասել է, որ, չնայած Ֆելքիս Գևորգյանի ազատ արձկման հարցը դեռ անցյալ շաբաթ էր բարձրացված, սակայն այն տեղափոխվեց, և ահա այսօր նրան ազատ արձակեցին: