Դիարբեքիրի Առևտրի և Արդյունաբերության պալատի նախագահ, ազգությամբ քուրդ Քալիփ Էնսարիօղլուն Ստամբուլում կազմակերպված և քրդական հարցին նվիրված քննարկման ընթացքում ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» օրաթերթը, Էնսարիօղլուն նշել է, որ «երբ իթթիհադականները մտադրություն ունեին ազգային պետություն ստեղծել, մենք` քրդերս, մեղսակից եղանք և հայերը մեր ձեռքով կոտորվեցին»:
«Ագոսի» հետ զրույցում նա նշել է, որ իրենք չեն կարող հատուցել իրենց նախնիների մեղքերը և չեն կարող ուղղակիորեն մեղավոր համարվել, սակայն իրենք պարտավոր են «հատուցել իրողության իրավունքը և ճիշտ դատել կատարվածները»:
«Թուրքիան պետք է ավելի համաձակ քայլերի դիմի անցյալի հետ առերեսելու խնդիրներում: Հստակ է, որ մենք չեն կարող հավատալ պաշտոնական տեսության խոսքերին», – ասել է Էնսարիօղլուն: