Այսօր ևս մեկ հուժկու պայթյուն է տեղի ունեցել Արևելյան Չինաստանում գտնվող թունաքիմիկատների գործարանում: Այստեղ արդեն երկրորդ օրն է` շարունակվում է հսկայական հրդեհը: Ինչպես տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հրշեջ ծառայությունը հրդեհը մարելու հնարավորություն չունի. նրանք սպասում են մինչև դյուրավառ նյութերը կայրվեն-կվերջանան:
Առաջին պայթյունի արդյունքում, որը երեկ տեղի է ունեցել Չժունշի ձեռնարկությունում` Լյաոչեն քաղաքի մոտակայքում, տուժել է 7 աշխատակից: Տեղի իշխանությունը, վախենալով հարակից տարածքում քիմիական վարակից, տարհանել են 8000 մարդու, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ տեղեկացնում էին, որ դեպքի վայրում աշխատում են մասնագետներ, ովքեր ստուգում են շրջակա միջավայրի աղտոտումը վտանգավոր քիմիական նյութերից: