ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքի բնակչին, ով 20 տարի շարունակ առևտրի կենտրոններից մեկում Սանտա-Կլաուս է աշխատել, ազատել են աշխատանքից կատակելու համար: Սանտային ազատել են նրանից հետո, երբ մի տարեց զույգ ղեկավարությանը բողոքել է Ջոն Թումիից (Սանտայի իրական անունը):
Տղամարդու խոսքով` ինքը միշտ փորձում էր ուրախացնել առևտրի կենտրոնի մեծահասակ այցելուներին: Օրինակ, եթե նրանցից որևիցե մեկը ցանկանում էր շփվել Սանտա-Կլաուսի հետ, վերջինս նստեցնում էր հաճախորդին իր ծնկներին և հարցնում, թե արդյոք նա իրեն լավ է պահել անցած տարվա ընթացքում: Եթե այցելուն դրական պատասխան էր տալիս, Սանտան ասում էր. «Օ, դա պարզապես սարսափելի է»: Հենց այսպես էլ նա զրուցել է տարեց զույգի հետ, որը արդյունքում բողոք է ներկայացրել իր դեմ: Բողոքի հստակ ձևակերպումից հետո Թումին ազատվել է աշխատանքից: