Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի 29-րդ նիստին:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: