Մինչև եկող տարվա մարտի 1-ը Հայաստանում շահագործվող մեքենաներում տեղադրված գազի բալոնները նույնպես պիտի առանձին տեխզննում անցնեն և կտրոն ունենան, որը նույնպես պետք է փակցվի ավտոմեքենայի դիմապակուն, գրում է օրաթերթը և սեփական մեկնաբանությունը ներկայացնում:
Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ չի կարելի ավտոմեքենաների ընդհանուր տեխզննման ժամանակ «տեխզննել» նաև գազի բալոնները: Պատասխան. որովհետև այս տարբերակով հնարավորություն է ստեղծվում վարորդներից լրացուցիչ գումարներ պոկել: Եվ ընդհանրապես` իշխանությունները ճիշտ կանեն, եթե զարգացնեն այս մարտավարությունը և առանձին տեխզննման ենթարկեն ավտոմեքենաների ղեկերը, դռների բռնակները, ամրագոտիները, մոխրամանները և (որ ամենակարևորն է) հայելուց կախված «եղևնիները»: