Այսօր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեկոյան ժամը 17:00-ին տեղի կունենա ռոք-համերգ` նվիրված Մարդու իրավունքերի միջազգային օրվան: Համերգին մասնակցում են An Gordonach հայ-շոտլանդական ռոք խումբը, «Դեղ», The Beautified Project, «Որդան կարմիր» հայկական ռոք խմբերը:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից, համերգի այցելուների մի մասին հրավիրատոմսեր է բաժանվել, իսկ հրավիրատոմսեր չունեցողների համար մուտքն ազատ է լինելու: