Հայաստանի և Ուկրաինայի միջև Ուկրաինայից ներմուծվող ալկոհոլի և ծխախոտի վրա գործող ակցիզային հարկերին վերաբերող վեճն ավարտվել է, գրում է Коммерсантъ-Украина-ն:
Հայաստանի կառավարության որոշմամբ` 2011 թվականի հունվարի 1-ից ուկրաիանական և տեղական ծխախոտի և ալկոհոլի ակցիզների հարկերը հավասարվելու են, բացառությամբ շատ թանկ արժեք ունեցող ծխախոտների:
Ուկրաինան հայկական շուկայում նաև առավելություն է ստացել, քանի որ վերջինիս ապրանքներն ավելի ցածր գներով են մաքսազերծվելու, քան երրորդ աշխարհից ներմուծվող ապրանքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Ուկրաինան Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի դեմ բողոք էր ներկայացրել` պահանջելով առևտրային վեճի վերաբերյալ պաշտոնական խորհրդակցություններ նշանակել, իսկ հոկտեմբերի 25-ին վեճի լուծման վերաբերյալ հարցի քննարկում անցկացնել:
Առևտրային վեճը հայկական շուկա ներմուծվող ալկոհոլի և ծխախոտի վրա գործող հարկերի նկատմամբ որակվել էր որպես խտրականության դրսևորում:
Խախտումները նրանում են, որ ծխախոտի ակցիզային գները տարբեր են` կախված ապրանքի տեղական և ներմուծված լինելու փաստից: Ներմուծված ապրանքի համար գործում էր 6500 դրամ գինը` 1000 ծխախոտի համար, իսկ հայկական ապրանքերի համար` 1470 դրամ:
Նշենք, որ 2009 թվականին Ուկրաինան նմանօրինակ վեճ լուծել էր նաև Վրաստանի հետ: