Այսօր ժամը 16:00-ին Երևանում մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանության նվիրված երթը: Այն հրավիրել էր Հայ ազգային կոնգրեսը:
Երթի հազարավոր մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց- Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով:
Երթի ընթացքում տասնյակ ոստիկաններ շարժվում էին մարդկանց հոսքի կողքով: Այս անգամ միջադեպեր չեն գրանցվել:
Երթի մասնակիցներն այն ավարտեցին Հյուսիսային պողոտայում: