Home / Армения / Ստամբուլում չորս պայթյուն է գրանցվել

Ստամբուլում չորս պայթյուն է գրանցվել

Դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ստամբուլում միաժամանակ 4 պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Մի քանի շինություններում կոտրվել են պատուհանները, սակայն, բարեբախտաբար, զոհեր չկան: 

Թե կոնկրետ որտեղ են տեղի ունեցել պայթյունները, գործակալությունը չի մանրամասնում, այլ տեղեկություններ նույնպես չկան: Դեռևս ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար: