Բաքվում ցրել են հիջաբ կրելու համար անցակցվող ցույցը: Բողոքի ակցիան հետևել է Ադրբեջանի կրթության նախարարի հայտարարությանը, համաձայն որի` աղջիկները դպրոց պետք է գնան միայն համազգեստով, իսկ գլխաշոր կարող են կրել ուսումնական հաստատությունից դուրս:
«Դպրոցի տարածքից դուրս մենք կարող ենք կրել այն, ինչ ուզում ենք: Շատերն ինձ մեղադրում են անհավատության մեջ, բայց ես գտնում եմ, որ գոյություն ունեն որոշակի օրենքներ, որոնք պետք է պահպանել», – ասված է նախարարի հայտարարության մեջ:
Հանրահավաքի մասնակիցները հանդես էին գալիս «Ազատություն հիջաբին» և «Ալլահը մեծ է» կարգախոսներով: Բողոքողները հավաքվել են Կրթության նախարարության շենքի դիմաց:
Ինչպես բոլոր չարտոնագրված հանրահավաքները, այս մեկը ևս դաժանաբար ցրվել է ադրբջանական ոստիկանության կողմից: