Կաթոլիկ եկեղեցու միանձնուհի Մարիա Թորնթոնին, ով զբաղվում էր Նյու Յորք նահանգի քոլեջներից մեկի ֆինանսական հարցերով, կասկածում են 1,2 մլն դոլարի չափով դրամաշորթության մեջ, գրում է NY Daily News-ը: Մեղադրող կողմի խոսքով` 62-ամյա կինն օգտագործել է ուսումնական հաստատության փողերը սեփական վարկերը փակելու համար:
Հետաքննությունը ենթադրում է, որ միանձնուհին նման գործողություններ կատարել է սկսած 1999թ. մինչև 2009թ.: Քոլեջի ծախսերը 2009 թ. մայիսին ուշադրության կենտրոնում են հայտնվել: 2010թ. սեպտեմբերին հայտարարվել է, որ Մարիա Թորնթոնն առողջության պատճառով արձակուրդ է գնացել կես տարով: