Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները սատարում են երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ինչի մասին հայտնել են իրենց բաց նամակում: Հիշեցնենք, որ Կիրկորովի դեմ դատական հայց է ներկայացվել նրանից հետո, երբ նա ծեծի է ենթարկել ռուսական «Առաջին ալիքի» ռեժիսոր Մարինա Յաբլոկովային:
Ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կերժակովը, Իգոր Ակինֆեևը, Վլադիմիր Բիստրովը և Վյաչեսլավ Մալաֆեևը բաց նամակ են գրել, որում, մասնավորապես, նշում են, որ Ֆիլիպ Կիկորովը մեծահոգի, բարոյական և մարդկային բարձր որակներով օժտված անձնավորություն է, տեղեկացնում է GZT.ru-ն:
«Մենք գտնում ենք, որ մեր ընկերոջ հանդեպ այդ բացասական վերաբերմունքն ավելի շատ ԶԼՄ-ների աշխատանքի արդյունքն է: Ֆիլիպ, մենք քեզ հետ ենք»,- ասվում է նամակում:
«Ոսկե Գրամոֆոն» մրցանակաբաշխության երկրորդ Ռեժիսոր Մարինա Յաբլոկովան դատական գործ է հարուցել Կիրկորովի դեմ: Նա մեղադրում է երգչին իրեն ծեծելու և վիրավորանքներ հացնելու մեջ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 4-ին` Կրեմլի պետական պալատում անցկացվող փորձի ժամանակ: