Ռոստրոպովիչի անվան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Բաքվում գտնվող դերասան Ժերար Դեպարդյեն կատարելու է Ալեքսանդր Դյումայի դերը հայտնի գրողի` Ադրբեջան կատարած այցի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմում: Դերասանի խոսքով` լավ կլիներ, եթե գլխավոր հերոսուհու` Խուրշուդ Բանու Նաթավանի կերպարը մարմնավորի ադրբեջանցի դերասանուհի:
Ֆիլմի նկարահանումները կտևեն 2-3 տարի: Ադրբեջանական կողմի պատրաստած սցենարները կներկայացվեն Դեպարդյեին, իսկ թե դրանցից որը կընտրվի, կորոշի ինքը` դերասանը: