Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` սահմանել Երևանի քաղաքապետի ընտրության ժամկետը:
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ` սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ:
Արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամները կընտրեն Երևանի քաղաքապետին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: