«Ռոմա» ֆուտբոլային ակումբի բրազիլացի հարձակվող Ադրիանոն ճանաչվել է 2010թ. Իտալիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Վատագույն ֆուտբոլիստը ավանդաբար որոշվում է երկրպագուների քվեարկությամբ, որն անցկացվում է Rai Radio 2 ռադիոկայանի կողմից: Քվեարկության արդյունքում հաղթած ֆուտբոլիստը ստանում է «ոսկե աղբարկղ» մրցանակը:
2010թ. «հաղթանակ է տարել» Ադրիանոն` հավաքելով երկու անգամ ավելի ձայն, քան «Յուվենտուսի» հարձակվող բրազիլացի Ամաուրին: Հարցման արդյունքում երրորդ տեղը գրավել է «Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն: Ուշագրավ է, որ առաջին եռյակում միայն ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստներ են ներառված:
Ադրիանոն ստանում է «Ոսկե աղբարկղ» մրցանակը արդեն երրորդ անգամ: Հիշեցնենք, որ նա ճանաչվել էր նաև 2006 և 2007 թթ.-ի վատագույն ֆուտբոլիստ, երբ հանդես էր գալիս միլանյան «Ինտերի» կազմում: