Բժիշկների մեծ մասը փաստում է կոֆեին պարունակող ըմպելիքների օգտակարությունը: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի չափաբաժնի ավելացումը չափազանց վտանգավոր է կյանքի համար:
Բրիտանացի գիտնականները համոզված են, որ սուրճի օգտագործման կտրուկ փոփոխությունը երկու անգամ մեծացնում է կաթվածի վտանգը, տեղեկացնում է utro.ru-ն:
Հարվարդի Բժշկական դպրոցում հետազոտվել է է ավելի քան 400 մարդու պատմություն, ովքեր մահացել են գլխուղեղում արյան զեղումից: Պարզվել է, որ մահացածների մեծ մասը կանոնավոր սուրճ է օգտագործել, իսկ յուրաքանչյուր տասերորդը մահացու նոպայից մեկ ժամ առաջ սուրճ է խմել:
Մասնագետների կարծիքով` դա վկայում է այն մասին, որ սուրճը կարող է ուղղակիորեն հանգեցնել սուր նոպայի, որի դեպքում որպես կանոն բարձրանում է արյան ճնշումը, ավելանում է սրտի զարկերի հաճախականությունը: Նման ազդեցություն օրգանիզմի վրա կարող են թողնել սուրճի տարբեր բաղադրիչները, մասնավորապես` կոֆեինը: