Ֆրանսիայում 17-ամյա պատանին պատանդ է վերցրել մանկապարտեզի մոտ 20 սաներին և դաստիարակներին, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևելքում գտնվող Բեզանսոն քաղաքում: Նախնական տվյալներով` դեռահասն արդեն բաց է թողել 5 պատանդի:
Նրա իրականացրած ահաբեկչության դրդապատճառների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա: