Ի՞նչ է իրականում կատարվել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին և 12-ին: Ռուսաստանյան հեռուստաալիքները գրեթե չեն անդրադառնում այդ թեմային, իսկ անդրադառնալով` չեն գրում, որ սույն իրադարձություններն ազգամիջյան խնդիրների հետ են կապված: Սակայն ռուսաստանյան բլոգերում ականտեսները պատմում են, թե ինչ էին իրականում գոռում հրապարակում հավաքված ազգայնամոլները:
Մասնավորապես, «Эхо Москвы» ռադիոկայանի լուսանկարիչ Իլյա Վարլամովը բլոգում լուսանկարների շարքի և կարճ տեքստերի միջոցով պատմել է Մանեժնայա հրապարակում ծավալվող իրադարձությունների մասին` օգտագործելով նաև իր գործընկեր լրագրող Վլադիմիր Ռոմենսկու տեքստից հատված:
«Հանկարծ շարժում սկսվեց: Նրանք 15 հոգով վազում էին բոլոր կողմերից: «Խփիր խաչին»` գոռաց նրանցից մեկը: «Հիմա մուռը կհանենք», – երջանկությամբ ասաց մյուսը: Ես չտեսա, թե ոնց սկսեց, բայց տեսա, թե ոնց էին վերջը տալիս: Այդ մարմինը ոտքերով ծեծում էր մի քանի մարդ: Թվում էր, որ մարդն այդպիսինը չի կարող լինել` ռետինե: Հարվածները հասցնում էին մարմնին, գլխին, դեմքին: Ինձ թվաց` դա ևս մեկ մարդկային կյանքի վերջն է: Մի վայրկյան հետո նրանք փախան: Անցնողներից մեկն ասաց. «Ի՞նչ եղավ: Չուռկայի սպանեցի՞ն»», – գրում է լրագրողը:
Ամբոխը գոռում էր. «Փառք Ռուսաստանին, Կովկաս ծծի», «Ռուսաստանը ռուսների համար, Մոսկվան` մոսկվացիների», «Մոսկվայում տերը ռուսն է», «Առաջ Ռուսաստան, մենք քեզ հետ ենք», «Ք…ի Կովկասը, ք…ի», «Ծծեք ամբողջ Ռուսաստանինը»:
15-16 տարեկան աղջիկները բղավում էին. «Մահ, սևահետույքներին» և «Ռուսներն են գալիս»:
Մի ուզբեկի մերկացրեցին մինչև ներքնաշոր և ծեծեցին մետրոյում, նա կորցրեց գիտակցությունը: 10 ոստիկաններ դիտում էին, բայց ոչինչ անել չկարողացան:
«Ամենից շատն ինձ զարմացրեց իշխանությունների պատրաստվելն այդ ակցիային: Նրանք երեք օր առաջ գիտեին այդ մասին, բայց ոչինչ չարեցին` անկարգությունները կանխելու համար», – գրում են լրագրողները: