Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել Արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքիին: Այս մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Արտգործնախարար է նշանակվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն, Իրանի փոխնախագահ Ալի-Աքբար Սալեհին:
Սալեհին դեռ ժամանակավոր պաշտոնակատար է համարվում, նա երկրի խորհրդարանի կողմից վստահության քվե պետք է ստանա: