Home / Հայաստան / Միջազգային հանրությանը կոչ են անում ավելի ստեղծագործ լինել Ղարաբաղի հարցում

Միջազգային հանրությանը կոչ են անում ավելի ստեղծագործ լինել Ղարաբաղի հարցում

Հույսը կրակ է, որը շատ արագ մարում է, երբ գործը հասնում է Ղարաբաղին: Նման կարծիք 1news.az-ի հետ զրույցում հայտնել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը: Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան հանդիպել Աստանայում, նրա խոսքով, խորհրդանշական նշանակություն ունի:

Փորձագետը կարծում է, որ այսօր մեծ է բանակցային գործընթացի ձախողման վտանգը: Միևնույն ժամանակ, Փոլը նշել է, որ չի հավատում, որ «Լեռնային Ղարաբաղը կդառնա անկախ պետություն»:

«Կան բազմաթիվ մոդելներ, որոնք հնարավորություն կընձեռեին Ղարաբաղին մնալ Ադրբեջանի կազմում, սակայն, միևնույն ժամանակ, ապահովեին այդ շրջանում ապրողներին որոշակի աստիճանի անկախությունը: Միջազգային հանրությունը պետք է ավելի ստեղծագործ և օգտակար լինի այդ հարցում»:

Փոլի խոսքով` այսօր Ղարաբաղի շուրջ բանակցությունները ղեկավարում է Ռուսաստանը: «Նման քաղաքականությունը չի կարելի իմաստուն անվանել, քանի որ Մոկսվան պետք է ճիշտ հավասարակշռություն պահպատի այլ տերությունների հետ», – ամփոփել է փորձագետը: