Home / Армения / Չարենցի փողոցում երիտասարդ օտարերկրացի է մահացել

Չարենցի փողոցում երիտասարդ օտարերկրացի է մահացել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա մի օտարերկրացու: Երիտասարդը տեղում մահացել է:

Արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տվյալներով,  վրաերթի ենթարկվածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1978 թ. ծնված Մոժդե Կուրոժի Աբադին է:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը կատարվում է նախաքննություն: