Tez Tour-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին ոստիկանության 6-րդ վարչություն են հրավիրել քաղաքացիների բողոքի հիման վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության բաժնից:
Հիշեցնենք, որ այսօր РИА Новости գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի Tez Tour տուրիստական գործակալության երևանյան գրասենյակի աշխատակիցներին բերման են ենթարկել:
«Աշխատակիցներին հրավիրել են վարչություն պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքացիներից ահազանգներ էինք ստացել: Այժմ հանգամանքներն են պարզվում, քրեական գործ հարուցված չէ»,- մեզ փոխանցել են ոստիկանություն լրատվության բաժնից: