WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի կողմնակիցները մոտ 100 հազար ֆունտ գումար են հավաքել նրա ազատման համար, տեղեկացնում է Reuters-ը:
Գումար փոխանցողների թվում են անգլիացի գրող Հանիֆ Քուրեյշին, ավստրալացի լրագրող Ջոն Փիլջերը, ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը:
Ասանջի ազատման համար 200 հազար ֆունտ (մոտ 380 հազար դոլար) պահանջելու մասին որոշումը կայացրել է Լոնդոնի դատարանը: Նույն օրը շվեդական դատախազությունը բողոքարկել է այդ վճիռը: Արդյունքում` ավստրալացուն կպահեն բանտախցում մինչև հինգշաբթի: Բողոքի համաձայն` դեկտեմեբրի 16-ին տեղի կունենա դատական նիստ Լոնդոնի Բարձրագույն դատարանում: Ասանջի փաստաբան Մարկ Ստիվենսը հայտնել է, որ իր պաշտպանյալի համար պահանջվող գրավի չափը կարող է աճել:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը ձերբակալվել էր Լոնդոնում դեկտեմբերի 7-ին` Շվեդիայի կողմից տրված միջազգային օրդերի համաձայն: Այս երկրի իշխանությունները Ասանջին մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Ինքը` Ասանջը, իր ձերբակալության փատը կապում է WikiLeaks կայքի գաղտնազերծումների հետ: