Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բաժնի ներկայացուցիչը:
«Մեզ նման դիմում-բողոք չեն ներկայացրել, որի հիման վրա քրեական գործ հարուցվեր»,- փոխանցել են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործ է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ: