ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա):
Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լատվիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
«Հայաստանը և Լատվիան ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն շատ հարցերում:
Իմ երկիրը վճռական է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԵՄ-ի հետ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում և պատրաստակամ է կիսելու իր մեկ տասնամյակից ավելի փորձը»,- ասել է Լատվիայի դեսպանը:
Դեսպան Գինտս Ապալսը վերահաստատել է 2011թ. Սերժ Սարգսյանի Լատվիա այցելելու նախագահ Վալդիս Զատլերսի հրավերը, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: