Մարդու իրավունքների Եվրոպական Խորհրդի Կոմիտեն հաշվետվություն է պատրաստել, համաձայն որի` Կոսովոյի ներկայիս վարչապետ Հաշիմ Տաչին և երկրի Ազատագրման բանակի մի շարք նախկին հրամանատարներ զբաղվել են մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքով, հայտնում է BBC News-ը:
Հեռուստաընկերությունը հղում է կատարում իր ձեռքի տակ գտնվող հաշվետվության նախնական տարբերակին: Հաշվետվության հեղինակ, ԵԽ-ի Կոմիտեի անդամ Դիկ Մարտին 2 տարի շարունակ զբաղվել է գործի հետաքննությամբ: Նա մեղադրում է Ազատագրման բանակի նախկին հրամանատարներին հանցավոր աշխարհի հետ կապերի մեջ և հավելում, որ նրանց հանցավոր գործունեությունը մինչ օրս շարունակվում է:
Պաշտոնական հաշվետվությունը կներկայացվի Ստրասբուրգում Մարդու իրավունքների և իրավական հարցերի ԵԽ-ի Կոմիտեի նիստի ժամանակ` դեկտեմբերի 16-ին:
Կոսովոյի իշխանությունները Մարտիի հաշվետվությունն անվանել են կեղծ և անհիմն: